Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ֆրանսիական Le Monde-թերթի հայազգի լուսանկարիչ Անտուան Ագուջյանն ասաց, որ մեկ շաբաթ առաջ Ֆրանսիայում լույս է տեսել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Լռության ճիչը» գիրքը: Գրքում զետեղված են նկարչի մոտ երեսուն տարվա աշխատանքները, որոնք ներկայացնում են հայերի ապրելակերպը ցեղասպանությունից առաջ և հետո:
«Նախապատրաստական աշխատանքները տևել են մեկ տարի, իսկ վերնագիրը կապված է լուսանկարչական արվեստի հետ, որը չունի ձայն և շարժում:Ես գնացել եմ այն վայրերը, որտեղ հայերն ապրել են ցեղասպանությունից առաջ և հետո: Նկարներից մեկում Լիբանանում գտնվող որբանոցն է, որը պատմում է ցեղասպանությունից հետո որբ մնացած երախաների մասին»- պատմեց գրքի հեղինակ Անտուան Ագուջյանը: