Զատկի տոնի կապակցությամբ մինչև 10 տոկոս թանկացում է արձանագրվել կանաչեղենի, ձվի, ձկնեղենի շուկայում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդգծեց «Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը հավելելով, որ մեր երկրում կարծես թե ավանդույթ է դարձել տոներին ընդառաջ գնաճի արձանագրումը:

«Սպառողների միության» նախագահն ընդգծեց, որ իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ 50-65 դրամ արժողությամբ հավկիթը այսօր մինչև 76 դրամ է վաճառվում: Իսկ ձկնեղենը աստղաբաշխական թվերի է հասել և մատչելի չէ հասարակ քաղաքացու համար:

Այնուամենայնիվ Պողոսյանը հույսը չի կորցնում, որ մի օր Հայաստանում էլ տոնական օրերին ո՛չ թե գնաճ կարձանագրվի, այլ գնի նվազում:

Չնայած նրան, որ Պողոսյանի խոսքով ինքը չի «սիրում» զբաղվել քաղաքականությամբ, այնուամենայնիվ անդամագրվել է, «Ժառանգություն» խմբակցության ավագանու ցուցակում, ինչը տրամաբանական է համարում և ավելացնում, «եթե սպառողների ներկայացուցիչը չլինի ավագանիում այդ դեպքում ով պիտի լինի»: