Վողնաշարի ցավերն ու այդ կարգի հիվանդությունները դարձել են դարի հիվանդություն:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի վարժություններ, որոնց ճիշտ կիրառումը կօգնեն Ձեզ հաղթահարել ու պայքարել ցավի դեմ
1. Նստեք աթոռին, իջեցնելով ձեռքերը մարմնի երկարությամբ կատարեք գլխի թեքումներ մաքսիմալ հնարավոր աստիճանով: Այդ վարժությունը կատարեք շատ դանդաղ, կրկնելով 8-10 անգամ:
2. Նստեք աթոռին, իջեցնելով ձեռքերը մարմնի երկարությամբ, գլուխը դանդաղ իջեցրեք փորձելով ծնոտով կրծքին կպչել: Կատարեք 8-10 անգամ:
3. Նորից նստելով աթոռին, գլուխը թեքեք ետ, ձգելով ծնոտը վեր: Կատարեք շատ դանդաղ 8-10 անգամ:
4. Նույն դիրքից, նստած աթոռի վրա, իջեցնելով ձեռքերը մարմնի երկայնությամբ, ուսերը բարձացրեցեք վերև և այդ դիրքով պահեք 10 վայրկյան, հետո իջեցրեք ու թուլացրեք 15 վայրկյան: Կրկնեք 5-6 անգամ:
5. Պառկելով մեջքի վրա ծալել ոտքերը: Սեղմեք ողնաշարը հատակին 10 վայրկյան, հետո թուլացեք կարճ ժամանակով:
6. Մեջքի վրա պառկած, ձեռքերը դրեք գոտկատեղին, խորը շունչ քաշեք: Ծալված ոտքերը բարձացրեք ու կպցրեք փորին, որից հետո մոտեցրեք գլխին ու արտաշնչեք: Կրկնեք 8-10 անգամ:
Նյութի աղբյուրը՝ YerevanNews.am


