Մարտի 29-ին հայրենիքի պաշտպանության համար արիաբար զոհված զինծառայող Հովսեփ Անդրեասյանի դին այսօր կտեղափոխեն հայրենի Մխչյան գյուղ: Համաձայն մեր տեղեկությունների զոհված զինծառայողի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր՝ մարտի 31-ին, իսկ հուղարկավորությունը՝ վաղը: Տղայի աճյունը կամփոփվի գյուղի գերեզմանոցում:
Հիշեցնենք նաև, որ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովսեփ Սամսոնի Անդրեասյանը: