«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Կառավարությունը եկեղեցական տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները ոչ աշխատանքային համարելու մասին որոշում չի ընդունել: Ապրիլի 6-ը՝ Սուրբ Հարության տոնին հաջորդող երկուշաբթին, լինելու է աշխատանքային:

Հիշեցնենք, որ մեռելոցի օրերը ոչ աշխատանքային էին դարձել նախկին վարչապետ, ներկայում ԱՄՆ ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանի որոշմամբ:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: