Հայաստանի հավաքականի պաշտպան Արտյոմ Խաչատուրովը NEWS.am Sport-ի թղթակիցի  հետ զրույցում կիսվել է 2014 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեխիայի հավաքականի դեմ (0-3) կայացած խաղից ստացած տպավորություններով:

-Մեր թիմը լավ խաղաց, բայց մեր բախտը չբերեց: Առաջին բաց թողած գնդակից հետո դժվար էր խաղալ, իսկ երկրորդից հետո արդեն անհնար: Եթե մենք կարողանայինք բացել խաղի հաշիվը, ապա խաղը այլ սցենարով կզարգանար:

Մեր թիմի կազմում լավագույնը Արզումանյանն էր, ով լավ էր պաշտպանվում և սկսում էր գրոհները: Չէի ասի, որ բաց թողած գոլերի մեջ մեղավոր են պաշտպանները:

Առաջին գոլը բաց թղոեցինք գնդակի կորուստից հետո, երկրորդ գոլի մեջ զիջեցինք 2-րդ հարկում, իսկ 3-րդը հակագրոհի շնորհիվ եղավ:

Իհարկե, հիասթափված եմ, որ չմասնակցեցի չեխերի դեմ խաղին: Ես եկել եմ, որպեսզի խաղամ, այլ ոչ-թե նստեմ պահեստայինների նստարանին, բայց այսպես որոշեց մարզիչը:

Մի քանի մարզումներից հետո պարզ դարձավ, որ ես չեմ լինի մեկնարկային կազմում, բայց ճիշտն ասած, չգիտեմ, թե ինչու չխաղացի:

Ես բոլորի հետ հավասար մարզվում էի: Ավելի լավ է այդ հարցը մարզչին տալ: Նա միայն ասել է, որ հույսեր է կապում ինձ հետ:

Դժվար է ասել, թե ինչ կլիներ, եթե ես մեկնարկային կազմում լինեի: Այս հավաքի շնորհիվ ես հնարավորություն ունեցա մարզվել բարձրակարգ ֆուտբոլիստների հետ:

Մենք հիանալի թիմ ունենք: Հաջորդ հավաքների ժամանակ կապացուցեմ, որ արժանի եմ լինել մեկնարկային կազմում:

Եթե համեմատեմ Հարոյանին և Ոսկանյանին, ապա նախապատվությունը կտայի Ոսկանյանին, ով լավ էր նայվում,- նշել է Խաչատուրովը: