Նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հովսեփ Անդրեասյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Նշենք, որ Մարտի 29-ին հայրենիքի պաշտպանության համար արիաբար զոհված զինծառայող Հովսեփ Անդրեասյանի հուղարկավորությունը տեղի է ունենալու այսօր հայրենի Մխչյան գյուղում։