ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով երկու անձի մեղադրանք է առաջադրվել աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ մահ պատճառելու համար։

Նախաքննությամբ պարզվել է, որ 15.07.2014թ. Արմավիր մարզի գյուղերից մեկում կատարվել են «Բաղրամյան» էլեկտրացանցի սպասարկման և շահագործման տակ գտնվող բաժանիչի փոխարինման աշխատանքներ: Ա.Հագոյանը և Խ.Ներսիսյանը, լինելով կատարվող աշխատանքների բրիգադայի անդամ, չեն կատարել շարժական հողանցման տեղադրում, որի արդյունքում աշխատանքների իրականացման ընթացքում Կ.Սարգսյանը, նույնպես լինելով բրիգադայի անդամ, հոսանքահարվել է և մահացել:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ Ա.Հագոյանին և Խ.Ներսիսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: