Այսօր #AGBUtalks եռօրյա քննարկումներից 1-ին օրն էր և քննարկում էինք Մարդկային ներուժը Հայաստանում և Սփյուռքում: Ըստ էության, մարդկային կապիտալը մարդու գիտելիքի, սովորույթների, սոցիալական ու անձնական ատրիբուտներ են, այդ թվում ստեղծագործ միտքը, որը նրան հնարավորություն է տալիս աշխատել ու ստեղծել տնտեսական արժեք:
Ավելի պարզ, մարդկային կապիտալը դա գիտելիքն է, տաղանդը, ունակությունը, կարողությունը, փորձը, մտածողությունը, վերապատրաստումը, դատելու և իմաստուն լինելու կարողությունը, ընտանեկան և հանրային արժեքները,- ահա այս բոլորի համախմբումը ձևավորում է անհատական կամ խմբային մարդկային կապիտալը:
Ըստ էության, մարդկային կապիտալը դա պետության կամ ազգի ոչ նյութական ռեսուրսն է, որ կարող է այդ պետությանը կամ ազգին բերել բարօրություն, առաջին հերթին տնտեսական օգուտներ: Մարդկային կապիտալի մասին ժամանակակից տեսությունները ունեն և խոցելի և ուժեղ կողմեր: Այսօրվա մեր խնդիրն է քննարկել մարդկային կապիտալը հայության տեսակետից և Հայաստանի համար: Ի վերջո, որ որակները, ինչ գիտելիքները մեր ազգին և պետությանը կդարձնեն ավելի մրցունակ:
Մինչև այդ պետք է նշել, որ մարդկային կապիտալը հենց այնպես չի ստեղծվում: Այն պահանջում է ներդրումներ: Կրթություն, վերապատրաստում և առողջապահություն` ահա այն երեք հիմնական ուղղությունները, որոնք ըստ ժամանակակից տնտեսագետների կարող են մարդկային կապիտալի որակ բարձրացնել:
Ընդ որում, այդ ներդրումները, տնտեսագիտության նոբելյանի մրցանակի դափնեկիր Ռոբերտ Լուկասը, որը ի դեպ, ըստ մարդկային կապիտալի տեսության հեղինակն է, անվանում էր առևտուրլ. Լուկասի տեսության հիմնական իմաստը հետևյալումն է. մարդիկ իրենց ժամանակը կիսում են աշխատանքի և վերապատրաստման, նոր գիտելիքի ստանալու վրա: Եվ այստեղ է որ առևտուր է տեղի ունենում. Մարդիկ հրաժարվում են իրենց աշխատավարձից, այդ ժամանակը ծախսում վերապատրաստման վրա, որով բարձրացնում են ապագայում իրենց արդյունավետությունը, հետևաբար նաև ապագա աշխատավարձը: Այսինքն հրաժարվել եկամտից այսօր վաղվա ավելի շատ եկամտի համար:
Մարդկային կապիտալի մասին խոսելիս այս քննարկմանը մենք փորձեցինք հասկանալ, ի վերջո ինչպիսին է այն Հայաստանում և Սփյուռքում,և արդյոք մենք պատրաստ ենք երկարաժամկետ առևտրի` ներդնել այսօր, ապագայի համար: Մտածել վաղվա մասին:
Արտակ Ալեքսանյան-Facebook