Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության 62 կգ քաշային կարգում, որը տեղի էր ունեցել Մոսկվայում, չեմպիոնի տիտղոսն էր նվաճել հայազգի Աշոտ Դանիելյանը:
Հայաստանի պետական օրնհերգը հնչելու ժամանակ, պարգևատրման արարողությանը մասնակից, 3-րդ տեղը զբաղեցրած ադրբեջանցի Բախտիար Աբասովն անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել՝ «պպզելով» պատվո պատվանդանին:
Ինչպես «sambo.ru»-ին հայտնել է Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյխուն Մամեդովը՝ նման քայլի համար սամբիստին 2-ից 3 տարով կորակազրկեն: Հայտնում են նաև, որ Աբասովից վերցրել են բրոնզե մեդալը: