««ՉԻ» տեղեկություններով՝ օրերս Գորիսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 2015 թվականի Խաչի քավոր է դարձել Սյունիքի մարզպետ Լիսկայի որդին Տիգրան Խաչատրյանը: Ըստ տրամաբանության՝ եկեղեցու խաչի քավոր կարող է դառնալ այն մարդը, որը դավանում է բարձր արժեքներ, մինչդեռ վերոնշյալ երիտասարդի անունը կապվում է բազմաթիվ սկանդալային պատմությունների հետ: Դրանցից ամենաաղմկահարույցը Ավետիք Բուդաղյանի (որը, ի դեպ, քավոր-սանիկական հարաբերությունների մեջ էր Լիսկայի ընտանիքի հետ) սպանությունն էր»,- գրում է թերթը։
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: