Օրերի շրջանակում՝ ապրիլի 2-ին, ժամը 15:00-ին, Երևանի կամերային պետական թատրոնում /hասցե՝ Մեսրոպ Մաշտոց 58/ տեղի կունենա Անրի Վերնոյի «Մայրիկ» վերահրատարակված գրքի շնորհանդեսը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը՝ միջոցառմանը ներկա կլինեն արվեստագետի որդին՝ Պատրիկ Մալաքյանը և նրա ընտանիքի մյուս անդամները: