Vesti.az ադրբեջանական կայքի փոխանցմամբ`Ադրբեջանի Խամարմեշե գյուղում ընձառյուծը կտոր-կտոր է արել 18-ամյա աղջկան:
Տեղի բնակիչների հավաստմամբ` ընձառյուծն ատամներով բռնել է աղջկա ձեռքերը, գոտկատեղը և ձախ ականջը: Դեպքի վայր են ժամանել շրջանային վարչության ներկայացուցիչները և Ադրբեջանի էկոլոգիական և բնական ռեսուրսների նախարարության աշխատակիցները: