Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Փշատավան գյուղից բերման են ենթարկել 28-ամյա Արման Ա.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա հունվարի վերջերին 53-ամյա Հակոբ Հ.-ի տան բակից գողացել է էլեկտրական շարժիչ, մարտի 20-ին` օղի թորելու սարք, իսկ մարտի 24-ին նույն տանը կից շինությունից` էլեկտրական սղոց` ընդհանուր առմամբ պատճառելով 260.000 դրամի նյութական վնաս:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: