Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: 

Գործադիրը Արամ Հարությունյանին ազատել է ՀՀ Կոտայքի մարզպետի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Մեկ այլ որոշմամբ Կոտայքի մարզպետ է նշանակվել Կարապետ Գուլոյանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին և մաղթել բեղմնավոր աշխատանք: