Լոռու մարզի բնակիչ, 1993թ. ծնված Նարինեին (անունը փոխված է) մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. դեկտեմբերի 23-ին, ժամը 22։30-ի սահմաններում իր կամքով սեռական հարաբերության մեջ է մտել նշված մարզի Կրուգլայա-Շիշկա գյուղի բնակիչ Արամայիս Ավագյանի հետ, սակայն մտավախություն ունենալով, որ նշված հարաբերության մասին կարող են տեղեկանալ համագյուղացիները, կատարել է սուտ մատնություն:

Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ աղջիկը հետագա ասեկոսեներից խուսափելու համար, գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է, 2012թ. դեկտեմբերի 24-ին ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է տվել Ա. Ավագյանի կողմից դանակի գործադրման սպառնալիքով և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալու` իրեն բռնաբարելու վերաբերյալ, այսպիսով կատարելով սուտ մատնություն, որը զուգորդվել է անձին ծանր հանցագործության մեջ մեղադրելով։

 
«Փաստինֆո»