ԱԺ-ում աշխատող «Ժառանգության» փորձագետ, «Աշխարհն առանց արգելքների» հ/կ նախագահ Արման Մուշեղյան հայտարարությունը.
Դերասան Արմեն Էլբակյանը եթերից` հեռուստահաղորդումներից մեկում վիրավորել է հազարավոր հաշմանդամ մարդկանց հեգնանքով և քամահրանքով խոսելով և ֆիզիկական խնդիր ունեցող մարդկանց մասին, պիտակներ կպցնելով և փաստացի վիրավորական անվանումներով որակելով: Ինչ ասել է շաշ, լալոշ, չոլախ,...
Մարդկանց անգիտակցաբար վիրավորելիս հիշեք, որ կյանքում որևէ մեկն ապահովագրված չէ հաշմանդամությունից:
Ամողջ աշխարհում խտրականության դեմ պայքարողների, շահերի և իրավունքների պաշտպանությամբ զբաղվողների մեջ շատ են արվեստագետները, մտավորականները, դերասանները, մի խոսքով հայտնի, սիրված և հարգված մարդիկ: Միայն մեր Հայաստանում այսպես կարող է լինել, որ հարգված արվեստագետը իրեն նման արտահայտություն թույլ կտա: Էլ ինչու ենք զարմանում և պահանջում քաղաքական գործիչներից և շարքային քաղաքացիներից, ովքեր պետք է Արմեն Էլբակյանին լսելով սովորեն և ինչօրինակ պետք է վերցնեն:
Կարելի է ենթադրել, որ պարոն Էլբակյանը տեղյակ չէ, թե ինչ լուրջ նվաճումների են հասել հաշմանդամություն ունեցող անձինք համաշխարհային երգարվեստում, կինոարվեստում և արվեստի այլ ճյուղերում: Ասեմ ավելին, գոյություն ունեն խուլերի, դաունների և հաշմանդամ երեխաների թատրոններ, ուր մեծ հաճույքով հաճախում են ոչ հաշմանդմություն ունեցող մարդիկ նույնպես: Եվ առհասարակ, ով է տվել Էլբակյանին բարոյական իրավունք, ով էլ նա լինի, նման քամահրանքով և հեգնանքով խոսելու ֆիզիկական արատ և կամ խնդիր ունեցող մարդկանց մասին և ով է որոշել, որ եթե մարդ ունի այս կամ այն խնդիրը կամ հաշմանդամությունը, ապա նա իրավունք չունի կրթվելու, աշխատելու, իր սիրած գործով զբաղվելու և ի վերջո իր երազանքների հետևից գնալու: Ո՞վ Էլբակյանը, թե՞:
Լավ կլիներ, որ գոնե արվեստագետները դուրս գային կարծրատիպային մտածողությունից և չխոսեին և չքարոզեին բաներ, որոնք հակասում են թե բարոյակն, թե մարդկային և թե սահմանադրական օրենքներին:
Թե ի՞նչ է խտրականությունը, հավանաբար գիտեք բոլորդ, սակայն, ձեր թույլտվությամբ ես կցանկանայի կրկին սահմանել, թե ինչ է խտրականությունը:
Խտրականությունը (լատիներեն Discrimination - տարբերակում, տարբերում, զանազանում, ջոկողություն) քաղաքացիների, որևիցե անհատի, խմբի կամ փոքրամասնության իրավունքների փաստացի կամ իրավական նսեմացումն է:
Խտրականության դեմ պայքարը նախևառաջ մարդասիրության դրսևորման մշակույթ է, որտեղ ճանաչվում է անհատի իրավունքը, նրա արժանապատվության իրավունքը, որպես մարդու իրավունքի աղբյուր: Դա նաև արտացոլում է բոլոր հնարավոր մարդկային ռեսուրսների օգտագործման փորձ, որ ապարդյուն չկորչեն հասարակությանն ու ընկերություններին անհրաժեշտ ունակությունները: Յուրաքանչյուր մարդ պետք է հնարավորություն ունենա մասնակցելու հասարակության համար բարիքների ստեղծմանը, ինչպես անձնական շահերից ելնելով, այնպես էլ հասարակության միասնությունը ապահովելու համար:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ բոլորը հավասար են օրենքի առջև և առանց խտրականության հավասարապես՛ պաշտպանվում են օրենքով (հոդվ. 14), յուրաքանչյուր ոք ունի Սահմանադրաթյամբ և օրենքներով ամրագրված իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունք (հոդվ. 18)։
Այն հասարակությունը, որտեղ սոցիալապես պաշտպանված է հաշմանդամություն ունեցող անձը, պաշտպանված է յուրաքանչյուր քաղաքացի, այն միջավայրը, որը մատչելի է հաշմանդամություն ունեցող անձանց, մատչելի է բոլորին:
Ժողովրդավարական հասարակության չափանիշներից մեկն էլ հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն է հասարակությանը: Ըստ ներառման աստիճանի էլ կարելի է գնահատել տվյալ հասարակության ժողովրդավարության մակարդակը:
Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աշխարհն առանց արգելքների» հասարակական կազմակերպության նախագահ` 
Արման Մուշեղյան



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					