ԱՄՆ-ում Ֆլորիդայի ափերի մոտ ձկնորսները մի շնաձկան են բռնել, որի փորի մեջ երկու գլուխ ունեցող պտուղ է եղել: Ձկնորսները պտուղը փոխանցել են գիտնականներին: Գրում է Вести-ն:

Միչիգանի պետական համալսարանի աշխատակից Մայքլ Վագների փոխանցմամբ` ջրային կենդանիների ուսումնասիրման ամբողջ պատմության մեջ միայն 6 անգամ են գիտնականները հանդիպել երկգլխանի գիշատիչի:

Գիտնականները նման ֆենոմենը կոչում են «առանցքի երկատում»: Այն տեղի է ունենում այն ժամանակ, երբ կենդանին կամ մարդը զույգ երեխաներ պետք է ունենա: Սաղմը սկսում է երկու մասի բաժանվել, սակայն ինչ-ինչ պատճառներով այդ գործընթացը ընդհատվել է:

Մայքլ Վագների խոսքերով` մուտացիայի այս տեսակը շատ հազվադեպ է հանդիպում: Նա նշել է, որ երկգլխանի շնաձուկը վայրի աշխարհում չէր կարող երկար ապրել: