Germanwings ավիաընկերությանը պատկանող, նախորդ շաբաթ ֆրանսիական Ալպերում կործանված Airbus A320 օդանավի 2-րդ «սև արկղի» օգնությամբ պարզ է դարձել, որ երկրորդ օդաչու Անդրեաս Լյուբիցը դիտավորյալ է կործանել օդանավը: 

Հայտնաբերված 2-րդ «սև արկղի» ձայնագրությունից հասկանալի է դառնում, որ Լյուբիցը օդանավի ավտոմատ կառավարման համակարգը ուղղել է դեպի վար, այնուհետև մի քանի անգամ մեծացրել է ընթացքի արագությունը, մինչև օդանավի լեռան բախվելու պահը: 

Ինչպես հաղորդում է BEA-ն՝ 2-րդ «սև արկղը» հայտնաբերվել էր նախորդ հինգշաբթի օրը: Դրա տվյալներով բացահայտվում է կարևոր հանգամանք. օդաչուի գործողությունները դիտավորյալ էին: