Մարտի 3-ին, ժամը 12.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում ուժեղ քամու հետևանքով պոկվել է Հ. Վ.-ին պատկանող տան տանիքը:

Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ պոկվել է տանը կից օժանդակ շինության տանիքածածկը` մոտ 30 քմ:

Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի քաղաքաշինության բաժնի պետը և ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատակիցը: