Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Կիմ Չելստրյոմը Чемпионат.com կայքին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի այն խոսքերին, որ վերջինիս` «Սպարտակ» տեղափոխվելու պատճառներից մեկն էլ եղել է հենց Չելստրյոմը:
- Գիտեմ, որ Յուրան իր հարցազրույցում այդպիսի բան է նշել, նա դրա մասին անձամբ ինձ էլ է ասել:: Սակայն չեմ կարողանում հավատալ դրան, ինձ թվում է նա կատակում է: Ես նրան շնորհակալություն հայտնեցի, և եթե նա նրա խոսքերում մի փոքր ճշմարտություն կա, ապա դա շատ հաճելի է: Եվ ես կօգնեմ նրան արագ հարմարվելու թիմին,- նշել է շվեդ ֆուտբոլիստը:Աղբյուրը`ArmFootball.com: