Զիմբաբվեի հյուրանոցներից մեկում կինը ինտիմ ծառայություններ մատուցելիս` ուշաթափվել է: Ոստիկանները մտածել են, որ նա մահացել է և նրան տեղափոխել են դագաղի մեջ: Երբ դագաղը ներքև են իջեցրել, կինը հանկարծակի արթնացել է: Գրում է Vesti.az ադրբեջանական կայքը:
«Դուք ինձ կսպանեք, դուք ինձ կսպանեք»,- բղավել է կինը, որի անունը ամենայն հավանականությամբ ՄաՆդլո է: Դեպքը տեղի է ունեցել մարտի 21-ին: Երբ ՄաՆդրոն արթնացել է, մարդիկ, որոնք նայում էին, թե ինչպես են կնոջը հանում հյուրանոցից, փախել են: Ոստիկանները հանգստացրել են ՄաՆդրոյին` ասելով, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում, ինչից հետո դատարկ դագաղով հեռացել են հյուրանոցի տարածքից:
Նշենք, որ ականատեսների խոսքերով, երբ ոստիկանները եկել են, կնոջ մարմինը արդեն սառն է եղել: