«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին 5-6 տարիներին որոշակի դիրք ունեցող այն ոստիկանները՝ վարչության պետ, քննիչ կամ օպեր-լիազոր, որոնք մեղադրվել են կաշառք վերցնելու կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչպես հետագայում պարզվել է՝ նրանց գերակշիռ մասը եղել է Մարտի 1 -ի քրեական գործերը սարքողներից: Երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Արմեն Ս-ն խոշոր չափերով կաշառք պահանջելու եւ ստանալու կասկածանքով ձերբակալելու մասին:
Նա մինչեւ անցած տարի, այսինքն՝ քննչական կոմիտե տեղափոխվելուց առաջ, եղել է ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ քննչական բաժնի քննիչ եւ հենց այդ ժամանակ էլ, ըստ հաղորդագրության, ինչ-որ քաղաքացուց կաշառք է պահանջել եւ ստացել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝Արմեն Ս.-ն նույն ինքը՝Արմեն Սարգսյանն է, ով 2008-ի մարտին ՀՀ ոստիկանության Էրեբունու քննչական բաժնի պետի պաշտոնն է զբաղեցրել եւ ներգրավված է եղել Մարտի 1–ի քրեական գործը քննող քննչական խմբի կազմում: Նա ընդդիմադիրներին բանտարկողներից էր»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում