«Հրապարակ» թերթը գրում է.
«Առաջիկա քառօրյայում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ստիպված կլինի քաղել իր իսկ դրսևորած «դեմոկրատիայի» պտուղները` ներկայացնել դատախազության տարեկան հաշվետվությունը պատգամավորներին ու պետք է պատասխանի նրանց հարցերին` Գյումրու-Բերձորի դեպքերի ֆոնին: Սակայն Գ. Կոստանյանի անձն անցած տարում մեկ այլ «էկզոտիկ» դրվագում էլ է դրսևորվել. ԲՀԿ-ն քանդելու «ֆունկցիայում» նա առանցքային դերակատարություն է ունեցել»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: