Ապրիլի 3-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները, զենքի պահման պայմանները ստուգելու նպատակով, այցելել են Գեղաձոր գյուղի մի բնակչի տուն:

Տան ննջասենյակում` պատից կախված, բացի տանտիրոջ անունով գրանցված «ԻԺ-26» տիպի 12 մմ տ/չ երկփողանի որսորդական հրացանից, հայտնաբերվել է «ԻԺ» տիպի 16 մմ տ/չ երկփողանի որսորդական հրացան` առանց համապատասխան փաստաթղթերի:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն: