Ռուսաստանի Անապա քաղաքում անցկացվող Նիկոլայ Պավլյուկովի անվան բռնցքամարտի երիտասարդական միջազգային մրցաշարում Կարեն Աղամայանի գլխավորած Հայաստանի երիտասարդական հավաքականը նվաճեց 2 մեդալ:
49 կգ քաշային Ալեն Դանիելյանը, հաղթելով իր բոլոր մրցակիցներին, դուրս եկավ եզրափակիչ և միայն եզրափակչում համառ պայքարում, զիջելով ղազախ մարզիկին, նվաճեց արծաթե մեդալ: Անապայում պատվո հարթակ բարձրացավ նաև 64 կգ քաշային Արարատ Գյուլբանգյանը, ով արժանացավ բրոնզե մեդալի: