Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը առողջական եւ տեսողական որեւէ խնդիր չունի: Այսօր նա նույնիսկ արեւային ակնոց չի կրում:
"Աչքիս հետ կապված խնդիր չունեմ, ես տեսնում եմ, ինձ մոտ ամեն ինչ նորմալ է",- նշում է Արթուր Աբրահամը:
Մարտի 23-ի գիշերը Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի "Getec" մարզապալատում կայացած մենամարտում 33-ամյա հայազգի Արթուր Աբրահամը տեխնիկական նոկաուտով պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն, գերմանացի Ռոբերտ Շտիգլիցին: Մենամարտը տեւեց 3 ռաունդ: Հարվածների հետեւանքով Աբրահամն աչքի վնասվածք ստացավ: Երրորդ ռաունդից հետո բժիշկը զննեց Աբրահամի այտուցված աչքը եւ դադարեցրեց մենամարտը:
Արթուր Աբրահամն այդ մենամարտից հետո ռեւանշ է պահանջել Ռոբերտ Շտիգլիցից: "Իմ եւ Ռոբերտ Շտիգլիցի երրորդ պայքարը կլինի որոշիչ: Ես աչքի վնասվածք ստացա, ինչի արդյունքում աչքս ամբողջովին փակվեց: Մրցավարները կանգնեցրին մարտը: Հուսով եմ, որ Շտիգլիցն ինձ կտա ռևանշ-մենամարտ անցկացնելու հնարավորությունը, չէ որ մեր հաշիվն առայժմ 1:1 է",- ասել է հայազգի բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը: