Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 5-ին երկրի բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի եւ մասնակցել Սուրբ Հարության տոնի առթիվ մատուցված Սուրբ պատարագին:

Ինչպես արդեն հայտնել էինք, Բակո Սահակյանը բարերար Ռուբեն Վարդանյանի հետ միասին ապրիլի 5-ին այցելել է Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ եւ ծանոթացել այնտեղ Պաշտպանության բանակի զինծառայողների համար նոր բնակելի թաղամասի կառուցման աշխատանքների ընթացքին։