ՀՀ նախագահական ընտրությունների հետընտրական փուլում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝ քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 84 դեպք, որից 17-ը վերաբերվում են ընտրակաշառքներին, 26-ը` մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն ընտրելուն, 13-ը` քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 5-ը` ընտրատեղամասում կատարված վիճաբանությանը և սպառնալիքին, 4-ը` քվեարկության գաղտնիությունը խախտելուն, 6-ը` ընտրությունները կամ քվեարկության արդյունքները կեղծելուն, 2-ը` ընտրական հանձնաժողովի աշխատանքներին ու դիտորդի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն և 11 այլ խախտումներ` կապված ընտրացուցակների անճշտությունների և ընտրական հանձնաժողովների աշխատանքի հետ: Նշված 84 ահազանգերից 43 ստացվել են Երևան քաղաքում, իսկ 41-ը` մարզերում:

Հիշյալ 84 դեպքերից 44-ի վերաբերյալ ահազանգեր են ստացվել քաղաքացիներից /լրատվամիջոցներով և հեռախոսակապով/, 35-ը ստացվել են Ր. Հովհաննիսյանի նախընտրական շտաբներից և վստահված անձանցից, 5-ը`  ՄԻՊ գրասենյակից:

Ստացված ահազանգերով և դեպքերով համապատասխան ստորաբաժանումների կողմից  կատարվում են ստուգումներ և նախապատրաստվում են նյութեր:

Նշված 84 դեպքերից 55 նյութով որոշում է կայացվել` քրեական գործի հարուցումը մերժելու մասին, 16 նյութեր եզրակացությամբ շարք են կցվել` թողնվելով անհետևանք, 5 նյութ ուղարկվել է ՀՔԾ, որից 1 նյութ հետ է վերադարձվել և լրացուցիչ նախապատրաստումից հետո մերժվել, 2 նյութ միացվել են հարուցված քրեական գործերին, 5 նյութ, որպես նույնաբովանդակ, կցվել են ընթացիկ նյութերին, որոնցով քրեական գործի հարուցումը մերժվել է, 1 նյութով հարուցվել է քրեական գործ, կատարվել է նախաքննություն և գործն ուղարկվել է դատարան, 1 նյութ գտնվում է ընթացքում:

Մանրամասները՝ այստեղ: