ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ 2015 թվականի առաջին եռամսյակում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում գրանցվել է 20 միջադեպ, որի հետևանքով մահացել է 26 զինծառայող:
Մահացության 26 դեպքերից 19-ը հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով է (այդ թվում 12-ը հակառակորդի կողմից դիվերսիայի հետեւանքով), 2-ը՝ սպանության ( 1-ը՝ դիտավորյալ և 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման), 2-ը ինքնասպանության (կամ ինքնասպանության հասցնելու) հետևանքով է, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, 1-ը՝ դժբախտ պատահարի, 1-ը առողջական խնդիրների: Ի դեպ, հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով 19 մահացության դեպքից 15-ը տեղի են ունեցել ԼՂ տարածքում, իսկ 4-ը՝ ՀՀ տարածքում, մասնավորապես 2 դեպք՝ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերում, և 1 դեպք՝ Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի սահմանագոտում:
2015 թ-ին գրանցվել է եւս 1 մահվան դեպք՝ ռուս սահմանապահ զորքերի պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանի դեպքը: Ըստ առկա տեղեկատվության վերջինս անհետացել էր, եւ դիակը հայտնաբերվել է 2015 թ. մարտի 8-ին: ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը):
2015 թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ Զինված Ուժերում Եվ ԼՂ Պաշտպանության Բանակում մահացության դեպքերի մասին տեղեկանք ամբողջությամբ այստեղ։