Սույն թվականի ապրիլի 6-ին, տեղական ժամանակով ժամը 05.26-ին (Գրինվիչի ժամանակ՝ 01.26-ին) ՀՀ ՏԿԱԻ նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.5 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.260 և արևելյան երկայնության 45.140: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի քաղաքներում, Երանոս գյուղում` 3-4 բալ, իսկ Երևան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ: