Ծնվել է Կոստանդնուպոլսում: Վաղ տարիքում զրկվել է ծնողներից: Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Սկյուտարի, 1884-91թթ` Էջմիածնի Գևորգյան ճեմարաններում:
1892-99թթ սովորել է Լայպցիգի, Ենայի, Մյունխենի համալսարաններում` խորանալով մանկավարժության և հոգեբանության մեջ: 1899թ-ից ավելի քան 10 տարի դասավանդել է Թիֆլիսի Գայանյան օրիորդաց և Երևանի թեմական դպրոցներում: Թիֆլիսում անդամակցել է «Վերնատուն» գրական խմբակին: 1911թ-ից դասավանդել է Կոստանդնուպոլսի Կեդրոնական և Էսայան վարժարաններում:
1915-19թթ ապրել է Եվրոպայում: Եղել է «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ և Հայաստանի առաջին հանրապետության խորհրդարանի պատգամավոր: 1920թ գլխավորել է Խորհրդային Ռուսաստանի հետ բանակցելու համար Մոսկվա մեկնած պաշտոնական պատվիրակությունը: 1921թ-ից ապրել է արտասահմանում: