Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ստորագրել է սահմանադրական փոփոխությունները, որոնք սահմանափակում են երկրի նախագահի իրավունքները` անձամբ նշանակել նախարարներին խորհրդարանի լուծարման դեպքում: Այս մասին հայտնել է օրենսդիր մարմնի համանախագահ Դավիդ Ուսուպաշվիլի: Գրում է Ռիա լրատվական կայքը:
Սահմանադրության փոփոխությունները խորհրդարանը ընդունել է մարտի 25-ին:
«Սա նշանակում է, որ Վրաստանի նախագահն այլևս չի կարող լուծարել խորհրդարանը և այն կարող է հանգիստ աշխատել: Փոփոխություններից հետո ոչ ոք առանց ընտրությունների չի կարող փոխել այն իշխանությունը, այն կառավարությունը, որին ժողովուրդը վստահում է»,- ասել է Ուսուպաշվիլին: