«Առավոտյան ժամը 8;30-ից մինչև 9;30 ընկած սահմանում թշնամին անընդմեջ կրակոցներ է արձակել Տավուշի մարզի սահմանամերձ Չորաթան գյուղի ուղղությամբ: Գյուղացիներն աշխատելուց են եղել այգում,բայց Փառք Աստծո, ոչ մեկին ոչինչ չի պատահել, հիմա իրավիճակը կարգին է:  

Ճիշտ է դեռ շարունակում են մերթ ընդ մերթ կրակել, բայց առավոտվա լարվածությունը չկա»,- այս մասին YerevanNews.am-ին  փոխանցեց համայնքապետ Վարուժան Բաղմանյանը:

Իսկ մեր այն հարցին, թե  ինչպես են արձագանքում տեղի բնակչությունն այս լարված վիճակին, արդյոք խուճապի չե՞ն մատնվում ստեղծված իրավիճակից, համայնքապետը պատասխանեց, որ նորմալ են արձագանքում, ամեն ինչ կարգին է, ժողովուրդը սովորել է այս ամենին: