«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանն իր Ֆեյսբուքյան էջում գրել է.

«Սերժ Սարգսյանի համար պատրաստված քարոզչական տեսահոլովակները ինձ հիշեցնում է այն իրավիճակը, երբ փոքր չափսեր ունեցող մարդուն (ասենք` ինձ) XXL ռազմերի շորերի հագցնեն, կամ հակառակը: PR տեխնոլոգներ ջան, իմիջի սյուժեն` «շորը», պետք է թեկնածուի հագով լինի, այլապես ծիծաղելի է դառնում եւ վնաս եք տալիս հենց ձեր պատվիրատուին` նրա վճարած ահռելի հոնորարի դիմաց նրան ահռելի չափերով վարկաբեկելով: Իմիջմայքինգի թիվ 1 խորհուրդներից մեկն այն է, որ ոչ թե աշխարհի ամենալավ կերպարը (ասենք` տերմինատորի) պետք է արհեստականորեն հարմարեցվի թեկնածուի անձին, այլեւ պետք է շեշտակի դարձվեն/առաջին պլան բերվեն հենց նրա ուժեղ գծերը, որոնք ժողովուրդն էլ է գնահատում եւ քողարկվեն թույլ կողմերը: Քաղաքական մարքեթինգի մեթոդներով այսպես են «վաճառում» քաղաքական ապրանքը` լիդերին ` ստեղծելով այդ կերպարի պահանջարկն ու ներկայացնելով դրան համապատասխան առաջարկը: Եւ ոչ թե չեբուրաշկայի խաղալիքը վաճառում են կոկորդիլոս գենայի անվան տակ /բառերս ամենեւին վիրավորական երանգ չունեն»: