Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ ապրիլի 4-ին, ժամը 08.30-ին, Արտաշատի Աճառյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1994 թ ծնված Տիգրան Բ.-ն, որը ապրիլի 3-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 360-րդ հոդվածի (Զինծառայողին վիրավորանք հասցնելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:

***
Նույն օրը, նույն բաժնի ծառայողները հայտնաբերել և բերման են ենթարկել նաև 1994 թ. ծնված Գոռ Բ.-ին, որը ապրիլի 3-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի նույն՝ 360-րդ հոդվածի (Զինծառայողին վիրավորանք հասցնելը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք: