Հյաստանի ՏԿԱԻՆ-ում, ապրիլի 5-ին, ժամը 23.06-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասում` ամառանոցների մոտակայքում, ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Լեքսուս» մակնիշի 34 AT 941 եւ «Նիսսան» մակնիշի 97 OT 777 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Ապրիլի 5-ին, ժամը 20.53-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, 40 ուղեւոր (4 կին եւ 2 երեխա):