Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ մարտի 27-ին, այցելել է քաղաք Ասկերան եւ մասնակցել շրջանի վարչակազմի 2012թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությանը նվիրված նիստին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ զեկույցներով հանդես են եկել Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Սերգեյ Գրիգորյանը, տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ:
Երկրի ղեկավարը նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում շրջվարչակազմի կողմից իրականացվել է ակտիվ աշխատանք: Բակո Սահակյանի խոսքով՝ միեւնույն ժամանակ անհրաժեշտ է պահպանել աշխատանքների դրական դինամիկան, որպեսզի լուծվեն շրջանում դեռեւս առկա բազմաթիվ խնդիրները:
Նախագահը հանձնարարականներ է տվել շրջվարչակազմի եւ համապատասխան մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
Հաշվետու նիստին մասնակցել են փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք: