Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները Շիրակի փողոցի թիվ 96 հասցեի մոտից, թմրամիջոց օգտագործելու և պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1971 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատված Վահե Ս.-ին, ում «Ֆոլքսավագեն» մակնիշի ավտոմեքենայի սրահից հայտնաբերվել է 5 մլ տարողությամբ 1 ներարկիչ` 2 մլ շագանակագույն հեղուկով: Ըստ վերջինիս հայտարարության՝ հայտնաբերվածը հերոին թմրամիջոց է:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: