Բրիտանացի զբոսաշրջիկին հոգեբուժարան են տարել, քանի որ վերջինս մերկապար է կազմակերպել Եգպտոսում Լուկսոր այցելության ժամանակ: Գրում է Ինտերֆաքսը:

Ոստիկանությունը ձերբակալել է 31-ամյա զբոսաշրջիկին, երբ նա հանել է հագուստը և բոլորրի առջև սկսել կատարել մարմնի տարօրինակ շարժումներ:

Զբոսաշրջիկին տեղափոխել են հոգեբուժարան, որտեղից նա 2 անգամ փորձել է փախնել: Դրանից հետո նրան տեղափոխել են Ասուանայի առողջապահական հաստատությունը: