«Եթե «Հիմնադիր խորհրդարանի» անդամներն օրենք են խախտել, և ոստիկանությունը որոշակի տեղեկատվություն ունի և գնացել է այդ քայլին, ապա պետք էր սպասել, որովհետև այն կոչերը, որոնք իրենք էին հնչեցնում, բավական կասկածելի բնույթ էին կրում»,- այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանը:
ԲՀԿ խոսնակը սխալ է համարում նաև «Հիմնադիր խորհրդարանի» հայտարարությունը՝ ապրիլի 24-ին իշխանափոխություն իրականացնելու մասին: Մարդիկ չպետք է այդ օրն օգտագործեն քաղաքական նպատակներով, դա սխալ է:
Պետք է ոստիկանությունն ու իրավապահ մարմինները գնահատական տան, իսկ Վահան Բաբայանը, որպես քաղաքական գործիչ, այս պահին նախընտրում է խուսափել գնահատականներ տալուց:
«Եկեք սպասենք ոստիկանության պարզաբանմանը: Եթե ոչ իրավաչափ տեղեկատվություն կլինի, այդ ժամանակ քաղաքական գնահատական կլինի»,- եզրափակեց նա: