Չեբոսկարում տաքսու վարորդը ամուսնության օրիգինալ առաջարկություն է արել իր սիրելիին: Գրում է Вести-ն:
«Ես ի սկզբանե մի օրիգինալ բան է ցանկանում պատրաստել Գալյաի համար, չէ՞որ նա իմ երկրորդ կենս է: Քանի որ տաքսի ծառայությունում եմ աշխատում, որոշեցի օգտագործել մեքենաներ»,- ասել է Ալեքսեյ Խարիտոնովը:
Իր սիրելիին ամուսնության առաջարկություն անելու համար մարտի 26-ին Գալյային հրավիրել էր սրճարան: Աղջկան սրճարան են տարել Ալեքսեյի ընկերը և քույրը: Սակայն ճանապարհին նրանք պետք է մի քանի րոպեով տեսնեին իրենց ընկերներից մեկին: Սակայն դրա փոխարեն, Ալեքսեյի ընկերը Գալյային տարավ տեղի օպերայի և բալետի թատրոնի հրապարակ, որտեղ Ալեքսեյը իր հարսնացուին էր սպասում ծաղկեփունջով: Իսկ նրա մեջքի հետևում 15 մեքենա էր կանգնած: Այդ մեքենաների վարորդները ձեռներին բռնել էին տառերով պաստառներ, որը կազմում էր «Գալյա՛, ամուսնանացիր ինձ հետ» արտահայտությունը:
Այդ ժամանակ Ալեքսեյը մատանին ձգեց դեպի Գալյան, որն էլ լուռ համաձայնեց:
Ալեքսեյի ընկերները նկարահանել էին ամուսնության օրիգինալ առաջարկը, որը կարող եք ստորև դիտել: