«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Հայաստանում քաղբանտարկյալների թիվը երեկ հինգով ավելացավ: Առավոտյան լուրեր ստացվեցին, որ ՀՀ իրավապահները սկսել են ձերբակալել «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության ղեկավար կազմին: Միաժամանակ խուզարկություններ էին ընթանում նախաձեռնության երևանյան և մի քանի մարզային գրասենյակներում ու բերման ենթարկվածների բնակարաններում: Աղվան Հովսեփյանի գլխավորած քննչական կոմիտեի՝ երեկ երեկոյան տարածած հաղորդագրության համաձայն՝ ձերբակալվածները հինգն են՝ Ժիրայր Սէֆիլյան, Վարուժան Ավետիսյան, Պավել Մանուկյան, Գևորգ Սաֆարյան և Գարեգին Չուքասզյան:
«Ժողովուրդ»-ը դեռևս մարտի 19-ի համարում գրել էր, որ ՀՀ ղեկավարությունը հրահանգել է առնվազն մինչև ապրիլի վերջը մեկուսացնել Ժիրայր Սէֆիլյանին և նրա կողմնակիցներից մի քանիսին: Սակայն հարց էր, թե ինչպես էին դա անելու: Ինչպես ցույց տվեց ժամանակը՝ բոլոր սադրանքները, այդ թվում քրեական տարրերի ներգրավմամբ, օգուտ չտվեցին»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: