Եղնիկներում անցկացրած վերջին օրվա նկարահանումները... Այցելեցինք գիշերը ականանետներով ռմբակոծված մեր դիրքերը նախ համոզվելու, որ ամեն ինչ նորմալ է երկրորդն էլ, որպեսզի տեսնենք թե արդյո՞ք տղերքը ընկճված են վերջին օրերի թշնամու խիստ ակտիվ լինելուց թե՞ ոչ:
Հիշեցնենք , որ մեր նկարահանումներից ընդամենը մի քանի օր առաջ էր նույն այդ դիրքերից մետրերի վրա դիվերսիոն հարձակում եղել, ինչի արդյունքում ցավոք մենք ունեցանք 4 զոհ:
Ադրբեջանական դիվերսիոն խումբը ամբողջովիոն ոչնչացվեց ինչպես նաև նրանց օգնության եկած ասքյարներից մի քանիսը: Տեսանյութի սկզբում ուր կանգնած խոսում եմ մեր հեռանալուց մի քանի րոպե հետո հերթական ականը պայթեց, ինչին հաջորդել է մեր տղաների պատժիչ գործողությունները որի շնորհիվ էլ թշնամին համեմատաբար խաղաղվել է վերջին շաբաթվա ընթացքում:
Փառք մեր զավակներին, որ այսօր պահում պահպանում են մեր երկրի ու երկրում մնացած բնակչության և երկրից հեռացածների ազգականների անդորրն ու խաղաղությունը։
Առաջարկում ենք դիտել նաև Արշակ Զաքարյանի «Եղնիկներ ցերեկով․ դիվերսիայի հետքերով» տեսանյութը։
Կինոռեժիսոր Արշակ Զաքարյան