Մարտի 27-ին, նախարար Նալբանդյանը ելույթ ունեցավ Ֆրանսիական համալսարանում անցկացված «Ֆրանկոֆոնիա. հնարավորություն Հայաստանի համար» համաժողովին, որին ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հայկական առաջատար բուհերը ներկայացնող դասախոսներ և ուսանողներ:
Իր խոսքում նախարար Նալբանդյանը նշեց, որ լինելով Հայաստանի Հանրապետության դեսպանը Ֆրանսիայում՝ պատիվ է ունեցել առաջին քայլերը ձեռարկել Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև հարաբերությունների հաստատման գործընթացում։ Հայաստանը 2006 թ.-ին դարձավ կազմակերպությունում դիտորդ, այնուհետև 2008թ.-ին՝ ասոցացված անդամ և ի վերջո 2012 թ.-ին` լիիրավ անդամ:
«Կինշասայում կայացած Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցությամբ նոր էջ բացվեց ֆրանկոֆոն աշխարհի հետ մեր հարաբերություններում: Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը մեզ համար փոխշփումների նոր հարթակ է հանդիսանում աշխարհի հինգ մայրցամաքներում գտնվող ֆրանկոֆոն երկրների հետ` քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության բնագավառներում» ,- ասաց նախարարը:
Նախարար Նալբանդյանը նաև շեշտեց, որ վերջին տասնամյակի ընթացքում բազում ջանքեր են գործադրվել Հայաստանի կրթական և համալսարանական համակարգում ֆրանսերենի ներկայության ամրապնդման համար պայմանների ստեղծման և Հայաստանում ֆրանսախոս միջավայրի ձևավորման ուղղությամբ, և այդ ջանքերի լավագույն ապացույցներից է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի արդյունավետ գործունեությունը:
«Յուրաքանչյուր տարի ֆրանսերեն լեզվով հարյուրավոր մշակութային, կրթական և համալսարանական միջոցառումներ են կազմակերպվում Երևանում և Հայաստանի շրջաններում: 2013 թ. մարտի 19-ին մեկնարկած ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների շրջանակներում նախատեսված է 410 միջոցառում, որն աննախադեպ է իր ծավալով»,-հավելեց նախարարը:
Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին, 2011թ. Երևանում կայացավ Ֆրանսախոս Քաղաքապետերի Միջազգային Ընկերակցության Գլխավոր վեհաժողովը, այս տարվա հոկտեմբերին Վալանսում կայանալիք հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության երրորդ համաժողովը կնախանշի հետագա անելիքները և առավել կամրապնդի այդ ոլորտում գործընկերային համագործակցությունը:
«Հայաստանը իր նպաստը կբերի միջազգային ասպարեզում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հեղինակության և դերակատարության բարձրացմանը, կազմակերպության առավել ներգրավվածությանը միջազգային գործընթացներում», -ավարտելով իր ելույթը, նշեց նախարարը:
Համաժողովի բացմանը ելույթներով հանդես եկան նաև Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժան-Ժակ Մոնթուան և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն:
Այս թեմայով
Պուտինը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին
Իրանում հայտարարվել են նորընտիր նախագահի երդմնակալության հնարավոր ժամկետները
Աշխարհի ամենատպավորիչ շարժիչը վերածել են էկոլոգիապես մաքուր էներգիայի գեներատորի
Ամերիկայի գավաթ․ Կանադան դուրս եկավ կիսաեզրափակիչ եւ կմրցի Արգենտինայի հետ (տեսանյութ)
Եվրո-2024. Օրվա հանդիպումները
Ռոնալդուի մայրն ու քույրը լուսանկարվել են Մբապեի հետ
Հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը
Քիմ եւ Քլոե Քարդաշյանները՝ միլիարդատեր Մայքլ Ռուբինի հայտնի «սպիտակ երեկույթին»
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ մերժում է Գազայի հատված օտարերկրյա զորքեր մտցնելու ծրագրերը
Բայդենն ասել է, որ ի զորու է հաղթել Թրամփին ընտրություններում
Երկրաշարժ է տեղի ունեցել
Մասուդ Փեզեշկիան՝ Իրանի նախագահ. հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները
Սկսվել է ՀՀ տնտեսական հսկաների փլուզումը․ «Ժողովուրդ»
2 միլիարդ դրամ գնում՝ իշխանության սրտի օլիգարխ Արման Հակոբջանյանի ընկերությունից
Հուլիսի 6-ի աստղագուշակը
Եղանակը Հայաստանում
ԱՄՆ-ն ցանկանում է առաջ մղել խաղաղության գործընթացը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. Մենք շատ գործիքներ ունենք. սենատոր Քարդեն
Հայաստանը պատրաստվում է փոխել Ռուսաստանում ՀՀ դեսպանին. Ալեն Սիմոնյան
Ամերիկայի գավաթ․ Արգենտինան 11-մետրանոցներով հաղթեց Էկվադորին եւ դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)
Մբապե․ Ռոնալդուն կմնա ֆուտբոլի լեգենդ, բայց մենք հույս ունենք հաղթել Պորտուգալիային
ԿԳՄՍՆ-ն ուսումնասիրություն կանցկացնի՞ ագրարային համալսարանում
Իրանում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Եվրո-2024․ Քառորդ եզրափակիչի հանդիպումների մրցավարները
Քորթնի Քարդաշյանին խայթել է կարիճը, որը հայտնվել էր նրա լողազգեստի վրա
Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն. մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով. Նիկոլ Փաշինյանի ուղերձը
Պուտինը շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին
Իրանում հայտարարվել են նորընտիր նախագահի երդմնակալության հնարավոր ժամկետները
Մասուդ Փեզեշկիան՝ Իրանի նախագահ. հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները
Իրանում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Էրդողանը չի կարող միջնորդ դառնալ Ուկրաինայի հետ բանակցություններում. Պեսկով
Ինչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը Ղազախստանի Աստանա քաղաքում
Երևանում կայացավ Վիկ Գերամիի ֆիլմի ցուցադրությունը
Մարդինում հայկական եկեղեցին մնացել է առանց համայնքի․ այնտեղ այժմ միայն մեկ հայ է աղոթում
Ելենա Փինջոյանի որդին մահացել է՝ ընկնելով պատուհանից
Պաֆոսի քաղաքապետարանը հայ համայնքի պահանջով փոխել է Թալեաթ Փաշայի փողոցի անունը
Սփյուռքահայ կամավոր բժիշկները հայրենիքում են
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս
2 միլիարդ դրամ գնում՝ իշխանության սրտի օլիգարխ Արման Հակոբջանյանի ընկերությունից
1
Սկսվել է ՀՀ տնտեսական հսկաների փլուզումը․ «Ժողովուրդ»
2
Մասուդ Փեզեշկիան՝ Իրանի նախագահ. հայտնի են ընտրությունների նախնական արդյունքները
3
Երկրաշարժ է տեղի ունեցել
4
Աշխարհի ամենատպավորիչ շարժիչը վերածել են էկոլոգիապես մաքուր էներգիայի գեներատորի
5
«Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է և դա ընդունում է». Դանիել Իոաննիսյան
«Կադրերում պարեկների կողմից ***ված քաղաքացին է». Դանիել Իոաննիսյան
Հարսանիք՝ պաշարված Արցախում
Հայկական ավիացիան գուցե հիմա մեզ պետք գար, եթե ոչնչացված չլիներ, ի՞նչ կասեք, պարո՛ն Վարդանյան
«Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան մարդ հատեց ադրբեջանական անցակետը». Մարատ Եգանյան
Սկսվել է ՀՀ տնտեսական հսկաների փլուզումը․ «Ժողովուրդ»
2 միլիարդ դրամ գնում՝ իշխանության սրտի օլիգարխ Արման Հակոբջանյանի ընկերությունից
ԿԳՄՍՆ-ն ուսումնասիրություն կանցկացնի՞ ագրարային համալսարանում
Ալեն Սիմոնյանը մարմնին նոր դաջվածք է արել եւ մաքրում է հետքերը. ի՞նչ է խորհրդանշում . «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է սեղմել օղակը Տիգրան Ավինյանի շուրջ. քրեական գործեր են հարուցվում. «Ժողովուրդ...