Բարի գալուստ Քիմ Քարդաշյան` կին, ով իր ամբողջ կյանքով եղել է «իսկական» հայ կնոջ մարմնավորում, ով միշտ բարձր է պահել հայկական արժեքները` երբեք բիծ անգամ չքաշելով ավանդական հայ կնոջ կերպարի վրա, ինչպես օրինակ` Անժելա Սարգսյանը, ում մինչև այսօր մեռանք կրծելով:

Քիմ` կին, ով իր ամեն մի եթերով, «ֆիլմով» ուսուցանել և դաստիարակել է մի ամբողջ սերունդ, ոչ թե ասենք խոսքի էն Վիտամին ակումբը, ով փչացնում ա մեր երեխաներին և ձեռ ա առնում մեր հայկական արժեքները կամ էն Սուպեռ Մաման, որից 15 րոպեից փախնելդ գալիս ա, որովհետև մեջը չկա գոնե մի տեսարան, որտեղ իսկական «Հայ Կին» Քիմը ցույց կտար իր վարպետությունը...

Չգիտեմ.. երևի նման «փառքի» չարժանանալու պատճառը էն ա, որ մարդիկ կան որոշել են դուրսը «պոռնո» նկարելու փոխարեն իրենց երկրում մարդկանց ուրախացնեն...

Դե ինչ, սիրելի փսևդո-հայրենասերներ, երկար ժամանակ լուռ նստած էիք, եկավ այդ պահը, վեր կացեք խանութից մի 30կգ աղ առեք, մի 90 հատ էլ մատնաքաշ ու վազեք օդանավակայան Քիմ Քարդաշյանին աղ ու հացով դիմավորելու:

Գարիկ Պապոյան-Facebook