Այսօր ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացության քննարկմանը պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ասաց, որ սպառողները տարեկան 20 մլն դոլար վճարում են կորած գազի համար, ինչն էլ բացատրվում է տեխնոլոգիական և առևտրային կորուստներով։
«Ասում ենք՝ այ ընկերներ, կա սեփականաշնորհման մասին օրենք, որտեղ նախատեսված է, թե պետական գույքը ոնց է վաճառվելու, Այվազյանն ասում է՝ գիտե՞ք, իր գնից ինչքան ավել ենք վաճառել, ի՞նչ եք շուխուր անում։ Էդ ռուսն էլ տենց փափախով թո՞ւրք էր, դուք էլ շուստրի՞։ Դա մոտավորապես նույնն ա, որ ասեք՝ մարդուն բռնել ենք փողոցում, շալվարը հանել, ծախել ենք, ու ասում ենք՝ այ ախպեր ջան, էդ շալվարը 50 դրամ արժեր, մենք 300-ով ենք ծախել։ Հա, բայց մարդը մնացել է առանց շալվար»,- ասել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում: