Այսօր՝ ապրիլի 8-ին բողոքի ցույց էր ընթանում ընդդեմ «Հիմնադիր Խորհրդարան» շարժման անդամների ձերբակալության: Բողոքի ցույցին ներկա էր նաև սիրված երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ այս ձերբակալությունները ավելի սարսափելի չեն քան քաղաքական սպանությունները, որոնք շարունակվում են մինչև հիմա և մնում չբացահայտված: