Ալլա Լևոնյանը մեղավոր չէ: Մեղավորը երկիրն է, իշխանություններն են: 36 տարեկան հասակում ՀՀ վաստակավոր արտիստի կոչման արժանացած Ալլա Լևոնյանը հայտարարել է. «Եթե ցանկանայի կամ պատրաստ լինեի` ես էլ ԱԺ-ում կլինեի»: Ինչպես գրել է Պարույր Սևակը՝ դե եկ վարդապետ ու մի խենթանա... Այդ ո՞ր քաղաքական գործունեության, օրենսդրական այդ ո՞ր հմտությունների համար պիտի Ալլա Լևոնյանը դառնար Ազգային ժողովի պատգամավոր: Կամ որտեղի՞ց միջակության սահմանը չանցնող այս երգչուհուն, որի նմաններին ժամանակին ինքնագործ բեմերից անդին չէին թողնում՝ նման ինքնավստահություն...

Բայց, երևի, նման ինքնավստահության համար պատճառներ ունի ՀՀ Ոստիկանությանն առընթեր հանրային խորհրդի անդամ երգչուհին:

Եվ մի բան էլ՝ նա մեղավոր չէ, որ այդպես է մտածում: Նախ, նրան չափից շատ են երես տվել, չափից շատ են արժևորել: Եվ, երկրորդ, եթե մեր օրենսդիրները Շմայսը, Լֆիկը, Թոխմախի Մհերը, գեներալ Սեյրան Սարոյանը և նմաններն են, ինչու՞ չպետք է Ալլա Լևոնյանն էլ նման հայտարարություն աներ...

Լևոն Մութաֆյան-Facebook