Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը «Գարեգին Նժդեհ» գեղարվեստական ֆիլմը դիտելուց հետո, ինքն իր մեջ «հայտնաբերել» է նոր Նժդեհ:

«Ես ինքս Նժդեհագետ չեմ, բայց ֆիլմը դիտելուց հետո տեսել եմ այդ մարդու մի նոր տեսակ: Այն կերպարը, որը ես տեսել եմ, ինձ հուզել և համոզել է»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԵԹԿՊԻ ռեկտոր Արմեն Մազմանյանը:

Վերջինս լրագրողներին ներկայացնելով ֆիլմից ստացած իր տպավորությունները, նշեց, որ ֆիլմի հեղինակները կարողացել են անհատի ողբերգությունը փոխանցել հանդիսատեսին:

 «Ցույց տալ անհատի ողբերգություն, որը պատրաստ է  իր հոգին  անգամ իսկ ծախել, թե սատանային, թե Հիտլերին, թե Ստալինին, բայց միայն հայրենիքի համար, բայց չունենալ տուն, ընտանիք ու գնալ  գիտակցված դեպի ոչինչ, սրանից լավ կերպար ես դեռ հայ կինոյում չէի տեսել»,-իր խոսքում նշեց Ա. Մազմանյանը:

Վերջինս վստահեցնում է, որ  այս ֆիլմից հետո մարդկանց մոտ կառաջանա ցանկություն իմանալ իրական պատմական փաստերը, որն էլ կստիպի կարդալ պատմագրություն: